ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այդ երկրի ամեն ինչը, անգամ ֆուտբոլն է հստակ կարգավորված ու պրագմատիկ

Այդ երկրի ամեն ինչը, անգամ ֆուտբոլն է հստակ կարգավորված ու պրագմատիկ
13.07.2024 | 13:54

Ավելի քան 200 տարի Անգլիայում գործում է հստակ մի ֆորմուլա՝

ցանկանու՞մ եք փոփոխություններ, ռեֆորմներ, իշխանությունը պիտի անցնի կոնսերվատորներին:

Ցանկանու՞մ եք սառեցնել կոնֆլիկտները, ուրեմն իշխանությունը՝ լեյբորիստներին:

Չէ՛, որևէ մեկին անգլիական կառավարման սիստեմի խոհանոցի յուրահատկությունների մասին իմ ունեցած գիտելիքները չեմ ցուցադրում:

Պարզապես ուզում եմ ասել՝ պարոնայք նորելուկ վերլուծաբաններ, ձեր երևակայությանը զոռ մի տվեք, երբ «Ֆորին Օֆիսի» մասին եք խոսում:

Այդ երկրի ամեն ինչը, անգամ ֆուտբոլն է հստակ կարգավորված ու պրագմատիկ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ